HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

12/2 ընտրատեղամասում կուտակումներ են. պատճառը քվեախցիկների սակավությունն է

Արտաշատի 12/2 ընտրատեղամասում կուտակումներ են. պատճառը քվեախցիկների սակավությունն է։ 1918 ընտրող ունեցող տեղամասում երկու քվեախցիկ էր տեղադրված, հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո միայն 12 ընտրատարածքից երրորդ քվեախցիկը տրամադրեցին։ Կուտակումների պատճառը նաեւ այն է, որ քվեախցիկների եւ հանձնաժողովի անդամների միջեւ տարածությունը քիչ է: Թեեւ քվեախցիկները միմյանցից պահպանում են մեկ մետր հեռավորություն, այնուամենայնիվ, նեղ տարածությունը հերթերի գոյացման պատճառ է դառնում։ Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Ասատրյանը պնդում է, որ տեխնիկական հնարավորություններն այսքանն են. «Կամերան ընդեղ են դրել Ucom-ի աշխատողները, պիտի այնպես լինի, որ ընտրության ընթացքը երեւա, ուստի պիտի այս ձեւով տեղադրեին սեղանները»։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչիկ Մաթեւոսյանի պնդմամբ` հերթերի գոյացման պատճառը ընտրողների ակտիվությունն է։ Ժամը 12:36-ի դրությամբ մասնակցել են 12.75%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter