
Ընտրողի համար օգնող են դառնում նաև անծանոթները
Վանաձորի 23/31 ընտրատեղամասում ընտրողների մասնակցությունն ակտիվ է: 1825 ընտրական իրավունք ունեցողներից քվեարկությանը 12.00-ի դրությամբ մասնակցել է 252-ը: Ընտրատեղամասի դիմաց, սակայն, որևէ կուտակում չկա: «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Աղունիկ Հակոբջանյանն ասաց, որ օգնողներ շատ չեն եղել. հիմնականում տարեց ընտրողներն են օգնության կարիք ունենում, ովքեր տեսողության խնդիր ունեն:
Ընտրողներից ոմանք էլ ընտրատեղամասում են ակնոց խնդրում կամ խոշորացույց: Ականատես եղանք մի դեպքի, երբ օգնողը մոռացել էր իր անձնագիրը, վերջինս խնդրեց ընտրատեղամասում գտնվող քվեարկության իրավունք ունեցող անձանցից մեկին օգնել իր մտերիմին. քաղաքացիներից մեկը համաձայնեց, և հանձնաժողովը գրանցեց նաև վերջինիս անձնագրի տվյալները՝ որպես օգնող:
Ընտրատեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ չեն եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել