 
			Հրազդանի 26/14 տեղամասում 12:00-ի սահմաններում կրկնաքվեարկության դեպք գրանցվեց
Հրազդանի 26/14 տեղամասում 12:00-ի սահմաններում կրկնաքվեարկության դեպք գրանցվեց, որը հետագայում մեկնաբանվեց շփոթմունք։ Ընտրողը նախապես իր քվեարկությունը կատարելով ցանկացել է օգնել բարեկամին, բայց գրանցամատյանում գրանցելու փոխարեն մոտեցել է սարքավորման։ Կարմիր լույսը նկատելով ՏԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը դիմել է հանձնաժողովի նախագահին, որն էլ հրավիրեց ոստիկանին։ Նա երիտասարդին ուղեկցեց ոստիկանության բաժին։
Միջադեպը գրանցամատյանում ուշ գրանցվեց, մինչ այս պահը նաեւ ժամը ֆիքսված չէ։ Հանձնաժողովի անդամները պատճառաբանում են, թե ոստիկանից պետք է ճշտեն:
Նելլի Դավթյան
    
        
            Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
        
    
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել