HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մայիսյանում եւ Փոքրաշենում այս պահի դրությամբ ընտրողները պասիվ են

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մայիսյան եւ Փոքրաշեն բնակավայրերում ընտրական գործընթացը խաղաղ է՝ առանց որեւէ միջադեպերի, մարդակային կուտակումների եւ խախտումների: Մայիսյանի համայնքապետարանի դահլիճում տեղակայված 30/52 ընտրատեղամասում ժամը 11:40-–ի դրությամբ 1252 ընտրողից ընտրությանը մասնակցել էր 95 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Վարդան Հակոբյանի փոխանցմամբ, մասնակցության ակտիվություն չի նկատվում: Որպես համեմատություն նշում է անցած ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունները, որի նույն ժամանակային հատվածում ընտրողների թիվը 100-ով ավելի է եղել:

Փոքրաշեն համայնքի դպրոցում տեղակայված թիվ 30/57 ընտրատեղամասում 167 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 43 հոգի: Այս համայնքում ընտրություններին մշտապես ապահովվում է մոտ 80 տոկոս մասնակցություն: Հանձնաժողովի նախագահ Ջանիբեկ Ղաֆարյանի փոխանցմամբ, օրինակ նախրոդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցել է 120 հոգի:

Մայիսյանում եւ Փոքրաշենում ընտրողների ակտիվություն ակնկալում են օրվա երկրորդ կեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր