HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ կազմակերպությունից երեք դիտորդ միաժամանակ ցանկանում էր գտնվել նույն ընտրատեղամասում

Գավառի Հացառատ թաղամասի 19/20 ընտրատեղամասում պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի 1905 ընտրող։ Հանձնաժողովի նախագահի պարտականությունները ստանձնած հանձնաժողովի անդամ Իշխան Նադարյանը, որ ըստ հերթափոխի՝ պետք է հանգստանար, ղեկավարում է ընտրությունների ընթացքը եւ բացատրում, թե ինչպես պետք է դնել թերթիկը ծրարի մեջ, ինչ անել մնացած քվեաթերթիկները, հետևում է քվեախցիկների մոտ գոյացող հերթին։
Ընտրատեղամասում ներկա էին «Անկախ դիտորդ դաշինք», « Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունների դիտորդները, որոնց փոխանցմամբ՝ ոչ մի արտառոց դեպք կամ խախտում տեղամասում չի գրանցվել։ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության երեք դիտորդներ մտան ընտրատեղամաս և հայտարարեցին, որ պարտավոր են բոլորին միաժամանակ գրանցել։
Սույն կազմակերպության դիտորդ Ֆրունզիկ Ավետիքի Դանիելյանն ասաց, որ ինքը 40 և ավելի տարիների իրավաբան է և օրենքին տիրապետում է։ Սակայն հանձնաժողովի նախագահ Նելլի Մանուկյանը ցույց տվեց օրենքի համապատասխան կետը և դժվարությամբ, բայց համոզեց, որ մեկ տեղական կազմակերպությունից երեք դիտորդ միաժամանակ չի կարող գտնվել նույն ընտրատեղամասում։
Ժամը 12։00_ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 171 գավառցի։ Ընտրատեղամասի գրանցամատյանի ընտրողներին օգնողների բաժնում նույն ժամի դրությամբ գրանցվել է 10 հոգի։
 
Մերի Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter