Արարատի 13/7 ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Արարատ քաղաքի թիվ 13/7 ընտրատեղամասում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժվելու համապատասխան պայմաններ չկան:
Հաշմանդամություն ունեցող ընտրողներից մեկի սայլակը մի քանի հոգով բարձրացրին, ապա իջեցրին ընտրատեղամասի աստիճաններով: Քվեասենյակում նա շարժվում էր ինքնուրույն:
Ընտրողներից 2-ն էլ միասին էին մտել քվեախցիկ: Հանձնաժողովի նախագահ Մարտին Օրդոյանը զգուշացրեց նրանց, ասացին, որ ամուսիններ են, կինն օգնում է ամուսնուն, որ քվեարկի: Նախագահի պահանջով կինը դուրս եկավ, գրանցվեց մատյանում որպես օգնող, ապա օգնեց ամուսնուն քվեարկել:
Աննա Սահակյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել