HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ընտրատեղամասում պակասում են բուժծառայողները

«Ընտրատեղամասերում պակասում են բուժաշխատողները»,- ասաց Երևանի Արաբկիր վարչական շրջանի 4/07 ընտրատեղամասի նախագահ` Արմեն Բատիկյանը։

Քիչ առաջ ընտրողներից մեկը ինքնազգացողության վատանալու պատճառով մոտեցել էր հանձնաժողովի անդամներին և բուժօգնություն էր խնդրում։ Հանձնաժողովի նախագահը խախտեց առաջացած հերթը, որպեսզի վատառողջ ընտրողը ավելի շուտ ընտրի։

Չնայած առաջացած խնդիրներին հանձնաժողովի նախագահը ասաց, որ ընտրական պրոցեսը բավական խաղաղ է ընթանում, ընտրախախտման և տարբեր կուսակցության համակիրների միջև առաջացած վեճերի դեպքեր չեն գրանցվել, ի տարբերություն նախորդ ընտրությունների։

Մարգարիտա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter