Ընտրատեղամաս էր եկել «Սասնա ծռեր» կուսակցության նշանը կրող նոթատետրով
Թիվ 4/24 ընտրատեղամասում ժամը 13.16 տեղի ունեցավ միջադեպ. քաղաքացիներից մեկը ընտրատեղամաս էր եկել «Սասնա ծռեր» կուսակցության նշանը կրող նոթատետրով, ինչը նկատվեց դիտորդի կողմից, և հանձնաժողովի նախագահի պահանջով քաղաքացին դուրս հրավիրվեց ընտրատեղամասից։
«Ընդեմ իրավական կամայականության» կազմակերպության դիտորդը միջադեպից հետո լքեց ընտրատեղամասը։
Թիվ 4/24 ընտրատեղամասում քիչ անց ևս մեկ միջադեպ արձանագրվեց: Մեկ այլ քաղաքացի փորձում էր օգնել ընտրողներից մեկին՝ առանց գրանցվելու. սակայն ՀՅԴ վստահված անձը նկատեց դա և փորձեց միջամտել, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց՝ նշելով, որ անձը խանգարում է կատարել իր աշխատանքը։
Տեղամասում կա 3 վստահված անձ՝ 1-ը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, 2-ը՝ ՀՅԴ-ից։
Նելլի Թարփոշյան, Սոնա Կաղզվանցյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել