HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ թեկնածու Իշխան Սաղաթելյանի նկարով ավտոմեքենան կայանած է եղել ընտրատեղամասի մոտակայքում

Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի 19/03 ընտրատեղամասի մոտակայքում ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի նկարով ավտոմեքենա է կայանած եղել։

Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենան պատկանում է ՀՅԴ վստահված անձ Գաբրիելյան Անդրանիկին։ 

«Ես չգիտեի, որ դա օրենքով արգելված է»,- նշեց Անդրանիկը։
Վերջինս մեր դիտարկումից հետո անմիջապես հեռացրեց պաստառը ավտոմեքենայից։

Տեղեկացնենք նաև, որ մինչև ժամը 13:30-ը, գյուղի բնակիչը նույն անձնագրով փորձել է երկրորդ անգամ քվեարկել։

«Հիվանդ մի տղա էր, եկավ, մաման օգնեց՝ ընտրի, հետո մաման շփոթվեց, որդու անձնագրով փորձեց քվեարկել»,- պարզաբանեց հանձնաժողովի նախագահը։

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ոստիկանություն։ Ընտրատեղամասում աշխատող ոստիկանը դեպքերի հետ կապված մանրամասներ չներկայացրեց։

«Դիմեք լրատվական ծառայություն, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա։

Ջեմմա Սարդարյան, Սոնա Աբունց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter