HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ դիտորդ. «Դեռ խախտումներ չենք արձանագրել»

Եղվարդի 27/8 ընտրատեղամասում ԱՊՀ երկու դիտորդ էր ներկա։ Քաղաքը գտնվում է թիվ 10 ընտրատարածքն ընդգրկող Կոտայքի մարզում։ Նրանցից Լեւիչեւ Նիկոլայն ընդգծեց, որ դեռեւս որեւէ բողոք չեն լսել։

«Միջազգաին դիտորդն աշխատում է մինչեւ արդյուքների ավարտը ոչինչ չասել։ Այսօր արդեն եղել ենք այս շրջանի 12 ընտրատեղամասերում, նայում ենք՝ արդյոք ամեն ինչ պատրաստ է, համապատասխանում է օրենսդրությանը»,-նշում է նա՝ ընդգծելով, որ ամեն տեղ քվեարկությունն անցնում է նորմալ, առանց խախտումների։

Այնուամենայնիվ, ըստ վստահված անձանց, նշված ընտրատեղամասում մարդկանց թիվը շատ է։

Նշենք, որ այս պահին 10 վստահված անձ է գրանցված՝ 2-ական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Իմ քայլը» և «Մենք» դաշինքներից, 1-ական՝ «Օրինաց երկիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից։

Հանձնաժողովի նախագահ Անիչկա Վարոսյանը, ով ՀՀԿ խմբակցությունից է, ընդգծում է, որ այստեղ մարդկանց հոսքը միշտ շատ է լինում, սակայն, ըստ նրա, կուտակումներ չկան։ Ավելին՝ ընտրախախտումներ չեն եղել։ Միայն ընտրողներից մեկն իր կտրոնն էր կորցրել։ Նորն են տրամադրել։

Անի Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter