HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաների կուտակումներ Մրգավետում՝ քարոզչական նյութերով

Արարատի մարզի Մրգավետ գյուղում տեղակայված թիվ 12/41 ընտրատարածքի մոտակայքում մեքենաների կուտակումներ կան՝ որոշները քարոզչական նյութերով։ Մեքենաներից երկուսի ապակիներին փակցված էր Արարատի մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի կողմից թիվ 5 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Գարիկ Սարգսյանի նախընտրական պաստառները, իսկ մեկ այլ մեքենայի վրա՝ Նիկոլ Փաշինյանի պաստառը։

Ընտրատեղամասում երբեմն կուտակումներ են լինում, ինչի պատճառով տեղամասի դուռը պարբերաբար փակվում է։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ ՀՀԿ նեկայացուցիչ Արտավազդ Օրդոյանը նշեց, որ դրսում մի փոքր կուտակում կար, որը ոստիկանների միջամտությամբ ցրվեց։ 

Օրդոյանի խոսքով, այս ընտրությունն աննախադեպ է. «Բացարձակապես որևէ խախտում չենք արձանագրել, որևէ հակաօրենսդրական պրոցես չկա։ Նախորդ տարիներին այս տեղամասում չեմ եղել հանձնաժողովի նախագահ, բայց, բոլոր դեպքերում, տարբերությունն ակնհայտ է և՛ ընտրողների իմացության մակարդակի, և՛ ակտիվության առումով»,-նշեց նա։ 

14։04-ի դրությամբ թիվ 12/41 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1905 ընտրողից քվեարկել է 405-ը։

Մարգարիտ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter