
Քվեաթերթիկները նետել է քվեախցի` ոչ պիտանի քվեաթերթիկների արկղ
Իջեւանի 38/22 տեղամասում ընտրողը իր եւ թույլ տեսողություն ունեցող կնոջ, որին օգնում էր քվեարկել, քվեաթերթիկները նետել է քվեախցի` ոչ պիտանի քվեաթերթիկների արկղ։ Քաղաքացին հանձնաժողովի նախագահին պարզաբանեց, թե կարծել է դա քվեատուփն է։ Հանձնաժողովի նախագահ Սոֆյա Սարգսյանը գտավ եւ քվեախցից հանեց ընտրողների ծրարները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել