«Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառը՝ ընտրատեղամասի դիմաց
Արարատիի մարզի Սուրենավան համայնքի թիվ 13/34 ընտրատեղամասի շենքից մի քանի քայլ այնկողմ կայանված մեքենաներից մեկի վրա փակցված էր «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառը:
Այս տեղամասում վստահված անձինք առանց վկայականները տեսանելի կերպով չեն կրում: Պատճառն այն է, որ վկայականներն ամրացնելու հարմարանքներ չունեն, և վկայականները պահում են գրպաններում:
Ընտրողներից մեկի մայրը նրա հետ մտավ քվեախցիկ: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Անդրեասյանը զգուշացրեց, և մայրը դուրս եկավ քվեախցիկից: Իսկ նրա աղջիկը քվեարկելուց հետո ծրարը նետեց աղբարկղի մեջ՝ կարծելով, թե դա է քվեատուփը: Վստահված անձինք նրան բացատրեցին կարգը, և նա ծրարը նետեց քվեատուփի մեջ:
Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 2008 է: Նրանցից քվեարկությանը ժամը 14:33-ի դրությամբ մասնակցել է 613 հոգի:
Աննա Սահակյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել