HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրատության նախագահի կարծիքով` ընտրությունները նորմալ են ընթանում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Նահիմա Լանջրին դիտորդություն էր իրականացնում Արտաշատի 12/4 ընտրատեղամասում: «Հետք»-ի հետ զրույցում na հայտնեց, որ դեռեւս դիտարկումների փուլում են, ուստի լիարժեք մեկնաբանություններ չեն կարող անել ընտրությունների անցկացման եւ խախտումների վերաբերյալ, սակայն հավելեց, որ այս պահին «շատ բան անցնում է այնպես, ինչպես պետք է. հիմնականում նորմալ է»։ Պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք 50-հոգանոց թիմ ունեն, ովքեր hանրապետությունով մեկ են աշխատում, իսկ վաղն իրենց ընդհանրական կարծիքը կներկայացնեն ասուլիսի ընթացքում։

Իրենց դիտորդական առաքելության մասին պատմելով` նա ասաց, որ  կարճաժամկետ դիտորդներ են, շրջում են ընտրատեղամասերով, ունեն հարցաթերթիկներ, որոնք ցույց են տալիս՝ ամեն ինչ ճի՞շտ է կատարվում, թե ոչ, արդյոք ճնշումներ կան։ «Մենք նայում ենք՝ ինչքանով է ընտրությունն արդար եւ անկողմնակալ անցնում։ Երբ տեսնում ենք, որ որոշ մարդիկ պրոպագանդա են անում, մենք իրավունք չունենք միջամտել, մենք դիտում ենք, հետո զեկույց ներկայացնում, որտեղ ներկայացնում ենք առաջարկությունները»,-հայտնեց Նահիմա Լանջրին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter