HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ամեն ինչ լավ կլինի»,- ասում է առաջին անգամ ընտրող Միլենա Խաչատրյանը

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի բնակչուհի Միլենա Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, նկատում է, որ քաղաքացիները ուրախությամբ են մասնակցում ընտրություններին:
 
«Միշտ լսել էինք, որ ընտրություններին մարդիկ չէին ուզում մասնակցել, հիմա ինքս թարգմանիչ եմ դիտորդների համար ու որ տարածաշրջանի ընտրատեղամաս էինք գնում, տեսնում էինք, որ մարդիկ աշխույժ, բարձր տրամադրությամբ գալիս են ընտրությունների»,-ասում է Միլենան:

Մեր զրուցակցի խոսքով՝ որ ընտրատեղամաս գնացել են դիտորդների հետ, որևէ խախտում չեն արձանագրել, ընտրություններն ընթանում են «շատ հարթ»:
Ըստ Միլենայի՝ միանշանակ է, որ քաղաքացիներն իրենց կամքով են մասնակցում ընտրություններին՝ առանց որևէ ճնշումների ու ազդեցությունների:
 
«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter