HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ քայլը» դաշինքի երրորդ վստահված անձն է փորձ արել մտնել ընտրատեղամաս

Ըստ ՀՅԴ վստահված անձ Հովիկ Փիրումյանը պատմեց, որ իրենց՝ Աջափնյակի թիվ 2 ընտրատարածքի 6/01 ընտրատեղամասում մեկ խախտում է եղել, որը չի արձանագրվել: 

Թիվ 2 ընտրատարածքի 6/01 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը ցույց տվեց դատարկ գրանցամատյանը՝ փաստելու, որ խախտումներ չեն եղել: 

Մինչդեռ Հովիկ Փիրումյանը պատմեց, որ ժամը 12:30-ի սահմաններում ընտրատեղամաս է մտել «Իմ քայլը» դաշինքից ներկայացող մի վստահված անձ, այն դեպքում, երբ ընտրատեղամասում արդեն կային երկու վստահված անձինք տվյալ դաշինքից:

Հովիկ Փիրումյանն ասաց, որ տվյալ անձն ուներ վստահված անձի վկայական,  որից էլ հասկանալի է դարձել, որ խախտում կա:

«Մենք կարիք չգտանք խախտումը գրանցամատյանում գրանցելու, ուղղակի նրան ասացինք, որ ընտրատեղամաս մտնելուց հետո պետք է նախ գրանցվի»,- ավելացրեց ՀՅԴ վստահված անձը: 

«Ես էստեղ կանգնած էի, իրենք երեք հոգով էին, ես տեսա ու մոտիկացա էդ երիտասարդին, ասացի, որ մոտենա գրանցվի, իսկ ինքը շատ հպարտ սկսեց հոխորտալ», - ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալմաստ Հարոյանը:

Նա իր խոսքում նշեց, որ տվյալ անձին խնդրել է, որ ոչ ոքի վրա ձայնը չբարձրացնի, հարձակողական տոնով չխոսի, և մյուս վստահված անձանց խնդրել է նրան կարգի հրավիրել, և նրանցից մեկը պետք է դուրս գա, որպեսզի մնան երկու հոգի:

«Ժողովուրդը և հանձնաժողովի անդամները ինձ խնդրեցին ոստիկանի հրավիրել, իհարկե ոստիկանին կանչեցի, ոստիկանն ասաց, որ ուզում է արձանագրություն կազմել, բայց ես փորձում եմ խուսափել այդպիսի բաներից», - ասաց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով, վստահված անձին պարզապես դուրս են հրավիրել ընտրատեղամասից:

Ընտրատեղամասում կան 2 դիտորդներ, ովքեր ասացին, որ ընտրության սկսվելու պահից խախտում չեն նկատել:

Սոնա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter