HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

odnoklassniki.ru-ի կրկնօրինակով խաբել է քաղաքացիներին

Մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գևորգ Խ.-ն, տիրապետելով համակարգչային և ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk և akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը:

Այնուհետև www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում կեղծ գովազդի միջոցով խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գևորգ Խ.-ն, որսալով այդ տվյալները, դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter