«Իմ քայլը» դաշինքի պաստառը հեռացվեց ընտրական տեղամասի մոտակայքից
Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոցում տեղակայված 19/4 ընտրատեղամասի հարևանությամբ կայանված էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի պաստառով ավտոմեքենա։
Մեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Սևակ Մկրտչյանին։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Վալերիկ Դավթյանը ընտրատեղամասից ոտքով չափեց տեղամասի և մեքենայի միջև ընկած տարածությունը։ Ըստ Վալերիկ Դավթյանի չափումների՝ տեղամասի և ավտոմեքենայի միջև ընկած տարածքը գերազանցում է 50 մետրը։
«Ուղիղ 51 մետր է»,- չափումն ավարտելուց հետո ասաց Դավթյանը։
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձն, այնուամենայնիվ, հեռացրեց պաստառը։
Նշենք, որ 15։30 դրությամբ ընտրատեղամասում այլ անձի օգնությամբ ընտրությանը մասնակցել է շուրջ 10 քաղաքացի։
Ջեմմա Սարդարյան, Սոնա Աբունց
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել