HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի 35/4 ընտրատեղամասը տեղակայված է դիսկո ակումբի շենքում

Կապանի 35/4 ընտրատեղամասը տեղակայված է դիսկո ակումբի շենքում։ Հանձնաժողովի նախագահը ՀՅԴ ներկայացուցիչ Աննա Թամրազյանն է։ Այս տեղամասում չկան դիտորդներ, ներկայացված է մեկ վստահված անձ՝ «Իմ քայլը» դաշինքից։

Հանձնաժողովի նախագահ Աննա Թամրազյանի խոսքով՝ Կապանում սովորաբար ընտրողների ակտիվություն նկատվում է ժամը 15։00-ից հետո։ Հատկապես ակտիվ են տարեց ընտրողները, որոնց մեծ մասը չի տիրապետում ընտրական կարգին, դժվարություն է ունենում քվեաթերթիկ ընտրելիս։

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ նախորդ տարիների համեմատ ընտրությունն ավելի հանգիստ է ընթանում։ Այս պահի դրությամբ Կապանի 35/4 տեղամասում 1650 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 502 մարդ։

Ընտրությունները հանդարտ են ընթանում նաև Կապանի 35/2 տեղամասում։ Այստեղ 1509 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 498 մարդ։

35/05 տեղամասում ևս ընտրության ընթացքը հանգիստ էր, սակայն հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Արտուշ Պետրոսյանը հրաժարվում էր «Հետք»-ին տեղեկատվություն տրամադրել այդ պահին քվեարկության մասնակցած ընտրողների թվի մասին՝ նշելով, որ տվյալներ տրամադրում է միայն ԿԸՀ-ին։ Միայն տարածքային ընտրական հանձնաժողով մեր կատարած զանգից և ՏԸՀ-ից զանգ ստանալուց հետո հանձնաժողովի նախագահ Արտուշ Պետրոսյանը տրամադրեց ինֆորմացիա տվյալ պահին ընտրողների թվի վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցել էր 394 ընտրող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter