Մեծահասակները հրաժարվում են օգնությունից
Արարատի մարզի Արևաբույր համայնքի 11/18 ընտրատեղամասում մեծահասակ մարդիկ քվեարկության են գալիս առանց ուղեկցության։ Նրանցից միայն մեկը օգնություն խնդրեց քվեարկելու համար, մնացածը մերժեցին օգնելու բոլոր հորդորները։
Քվեաթերթիկը քվեատուփը գցելիս մեծահասակները բարեմաղթանքներ են ասում։
Քիչ առաջ ընտրատեղամաս եկավ առաջին անգամ ընտրելու իրավունք ունեցող մի աղջիկ, ում ծափահարություններով ընդունեցին։
Հանձնաժողովի նախագահ Համլետ Մարգարյանը, ով ներկայացված է «Ծառուկյան» դաշինքի կողմից, նշեց.
«Առավոտից ընտրողների հոսքը չի կտրվում։ Շատ լավ գալիս են, գիտեն՝ ում են ընտրում, ոնց են ընտրում։ Անցյալ տարիների համեմատ դրական առաջընթաց կա»։
Այս պահին ընտրատեղամասում 942 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 438-ը։
Մարգարիտ Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել