Տեսողության խնդիրներ ունեցողները դժվարանում են քվեարկել խոշորացույցի բացակայության պատճառով
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 25/32, 25/35, 25/33 ընտրատեղամասում հանձնաժողովներին խոշորացույց տրամադրված չէ։ Ընտրողների մի մասը քվեախցիկ մտնելուց հետո խնդրում է ակնոցներ, որպիսզի կարողանա քվեարկել։
Երբեմն հանձնաժողովի անդամները տրամադրում են իրեց ակնոցները կամ ընտրողին խորհուրդ են տալիս ընտրությունը կատարել օգնողի միջոցով։
Մարդիկ երբեմն քվեախցիկներից դուրս են գալիս բոլոր քվեաթերթիկները ծրարի մեջ դրած, հետո տեղեկանում, որ սխալ են ընտրել, քվեախցիկից դուրս շտկում են իրենց սխալը՝ խախտելով ընտրության գաղտնիության կարգը։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավապաշտպան կազմակերպության դիտորդի խոսքով, թիվ 25/32 ընտրատեղամասում թեքահարթակներ չկան, բայց հաշմանդամներին տրամադրվել է օգնություն, որպեսզի կարողանան քվեարկել։
Նշենք, որ ընտրելու իրավունք ունեցող 1548 անձանցից ժամը 16։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 506–ը։
Մետաքսյա Մաթևոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել