HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեմզաշենցիները չգիտեն՝ ինչի համար են եկել ընտրության

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքի Պեմզաշեն գյուղի 33/33 ընտրատեղամասում կուտակումներ են, հանձնաժողովի անդամներն ընտրողներին սահմանափակ քանակով են թողնում ընտրատեղամաս։

Հանձնաժողովի նախագահ Արփիկ Երիցյանը նշում է, որ այս պահին ակտիվությունը այդքան էլ մեծ չէ։

«Սեզոնով է պայմանավորված երևի, մեծ մասը արտերկրում է։ Մի մասն էլ իրենց տնային հարցերով են զբաղված օրվա այս ժամին։ Չեմ կարող հաստատ ասել, բայց երևի երեկոյան 19։00-ից հետո ընտրողների քանակը կշատանա։ Դե գյուղ է, մարդիկ իրենց հոգսերով են»,- ասաց Արփիկ Երիցյանը:

Ժամը 16։00-ի դրությամբ 1265 ընտրողներից մասնակցել է 528-ը։ 

Ընտրատեղամասի միակ դիտորդը դժվարանում է հիշել, թե որ կազմակերպության կողմից է հավատարմագրվել, նույնիսկ հաստատող վկայականն է վատ վիճակում։ 

Սակայն Կամսար Սարոյանը գոհ է իր աշխատանքից և, իր խոսքերով, դիտորդական առաքելությունը կատարում է լավ։ Ասում է, որ բազմամյա փորձ ունի այս ոլորտում, ցանկացել է «Իմ Քայլը» դաշինքի վստահված անձը լինել, չի ստացվել։ Գրանցամատյանից ճշտեցինք, որ Կամսար Սարոյանը «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ից է: 

Նախորդ 7 ժամերի ընթացքում գրանցամատյանում ընտրախախտումներ կամ պատահարներ արձանագրված չեն։ Սակայն հանձնաժողովի անդամները փոքր ժամանակով սուրճի ընդմիջման գնացին, քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին փոխարինեց հանձնաժողովի նախագահը։

Այս տեղամասում գրանցվել է օգնության երկու դեպք։

Պեմզաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ չեն վստահում ոչ մի ուժի և թե ինչի համար են եկել՝ իրենք էլ չգիտեն։ Գյուղացիներից մեկն ասաց, որ հիմնականում գյուղում ջրի հարցն է ակտուակ, սակայն հույս չունեն, որ ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի Պեմզաշենում։

«Քվեարկենքգը հանուն փոփոխության, ամեն տեղ էլ փոփոխությունը լավ է»,- նշեց պեմզաշենցին: 

Հանձնաժողովի նախագահը փաստում է, որ ընտրատեղամասում չեն գրանցվել նաև ընտրակարգի հետ կապված խնդիրներ։ Ասում է՝ նախորդ ընտրությունների ժամանակ բնակիչներն արդեն ծանոթացել են ընտրակարգի այս ձևին։

Պեմզաշենի մյուս՝ 33/34 ընտրատեղամասում, նախագահ Ալեքսան Աբրահամյանի խոսքով, ընտրողների պասիվությունմ  անհասկանալի է, մանավանդ օրվա այս ժամին։ Այս տեղամասում 1019 ընտրողներից մինչ այս պահը մասնակցել է 433-ը, մասնակցածների մեծ մասը տարեցներ են, ովքեր դժվարանում են ընտրել վատ լուսավորության և իրենց համար բարդ ընտրակարգի պատճառով։

Այս ընտրատեղամասի գրանցամատյանում նույնպես խախտումների կամ այլ դեպքերի արձանագրություններ չկան։ Սակայն «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց թիվը 4-ն է։ 

Չնայած ընտրատեղամասի դահլիճում ընտրողների թիվը մեծ չէ, բայց ընտրատեղամասի դիմաց կան կուտակումներ

Էդգար Ղուշչյան
Ալբերտ Սերոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter