
Ըստ ԵԱՀԿ ԽՎ դիտորդների՝ ընտրողներն ակտիվ են
Արաբկիրի թիվ 4/31 ընտրատեղամասում ներկա միջազգային դիտորդներ Ալեկսեյ Կորնինենկոն և Սերգեյ Կարսենկան, շրջելով Երևանի 10-ից ավելի ընտրատեղամասերում , որպես հիմնական խնդիր նշեցին դիտորդների/վստահված անձանց կողմից ընտրողներին օգնելու փորձը։
Մեկ այլ խնդիր դիտորդները առանձնացրեցին կապված լուսավորության հետ։
«Մի ընտրատեղամասում քվեախցիկները ստվերում էին, և մարդիկ դժվարանում էին տեսնել։ Խնդիրը լուծվեց` քվեախցիկները մի փոքր առաջ բերելով», - ասաց ԵԱՀԿ ԽՎ դիտորդ Կարսենկան։
«Այժմ մենք նկատում ենք ընտրական բարձր ակտիվություն, որը չկար առավոտյան», - ավելացրեց Կարնինենկոն։
Նելլի Թարփոշյան, Սոնա Կաղզվանցյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել