HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/16 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկի անվան դիմաց արդեն ստորագրություն կար:

Հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը ԿԸՀ-ի իր գործընկերներից ճշտեց, որ տվյալ դեպքում պետք է նույն տողի դիմաց կրկին ստորագրել և կնքել: Իսկ արձանագրություն կազմելու կարիք չկա:

«Հետքի»հետ զրույցում հանձնաժողովի նախագահը նշված դեպքը բացատրեց հանձնաժողովի անդամի անփութությամբ: Ասում է, թե նախորդ տարիների նմանատիպ ընտրախախտումների հետ կապ չկա: Հիմա էլ այնպես չեն անում:

«Կարծում եմ՝ թվերի շփոթմունք է եղել: 1559-ի փոխարեն, 155-ի դիմաց է ստորագրել: Ընտրատեղամասի փակվելուց հնարավոր կլինի ստուգել, թե ով է ստորագրել: Ի վերջո, կան նաև այս փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները»,- ասաց նա: 

1780 ընտրողից այս ընտրատեղամասում ժամը 16:18-ի դրությամբ քվեարկել են 623-ը:

Քրիստինե Տեր-Մաթևոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter