HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանձնաժողովի նախագահ. «Մարդիկ իրենց կամքով են գալիս: Կարեւորը սկիզբն է»

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 36/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահրամ Հայրապետյանը «Հետքին» հայտնեց, որ 15:50-ի դրությամբ գյուղի 888 ընտրողից քվեարկել է 403-ը: Հանձնաժողովի անդամները վստահ են, որ մինչեւ քվեարկության ավարտը, ընտրողների ավելի քան 50 տոկոսը կհայտնի իր կամքը: 

Վ. Հայրապետյանն ասում է, որ ընտրությունն ընթանում է նորմալ, հանգիստ պայմաններում, եւ այն չի կարելի համեմատել նախկին ընտրությունների հետ, երբ կային թե՛ ուղղորդումներ, թե՛ կուտակումներ: «Մարդիկ իրենց կամքով են գալիս: Կարեւորը սկիզբն է»,- ասում է Հայրապետյանը: Հետո ավելացնում է, որ նախկին բարքերից ազատվելու համար մի երեք սերունդ պիտի անցնի. հանձնաժողովի անդամները կողքից հաստատում են նրա ասածը: 

Հանձնաժողովի անդամ Վանիկ Խուդավերդյանը, ով Արփիից է, ասում է, որ նախկինում գյուղում ուղղորդված էին քվեարկում մարդիկ, այնինչ հիմա պարզապես ուզում են տեր կանգնել իրենց ձայնին: Ժամը 16:00-ի դրությամբ 36/08-ում օգնություն է խնդրել 9 տարեց ընտրող: Խուդավերդյանը նշում է, որ մինչ այս ընտրությունները մեծ թվով ծերերի էին բերում, տեղամասի բակում էլ կուտակումներն անպակաս էին:

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter