«Ցուրտ ու թափանցիկ» ընտրություններ
Գավառի 19/13 ընտրատեղամասում, որը գտնվում է նախկին մանկապարտեզի շենքում, գրանցված ընտրողների թիվը 1765 է, 16։00-ի դրությամբ՝ քվեարկել է 424 հոգի։
Հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան դաշինք»-ի ներկայացուցիչ Ասլիկյան Էդվարդն ասում է, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ընտրողներն ավելի ակտիվ են կատարում իրենց քաղաքացիական պարտքը։ Նախագահը դժգոհում է միայն շենքային պայմաններից, շենքը գտնվում է վթարային վիճակում։ Սենյակը, որտեղ անցկացվում է ընտրությունը ոչ նորմալ դուռ, ոչ էլ պատուհան ունի։
19/13 ընտրատեղամասը Գավառում միակն է, որտեղ տեղադրված չէ տեսախցիկ։ Հանձնաժողովի անդամներն աշխատում են վերարկուներ հագած ու մրսելով։ Տեղամասում ներկա են «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ», «Իրազեկ քաղաքացիների միավորում» և այլ կազմակերպությունների դիտորդներ, որոնց դիտարկմամբ՝ ընտրություններին անցնում են խաղաղ մթնոլորտում։ Դիտորդները ևս նկատում են, որ տեղամասը չի համապատասխանում չափանիշներին, քվեախցի ետևի մասից բացվում է սենյակը, որտեղ ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։
Տեղամասն անհասանելի է շարժողական խնդիրներ ունեցողների համար։ Հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրություններից հետո զգուշացնելու է ՏԸՀ-ին, որ հաջորդ ընտրություններին այս շենքում տեղամաս չնախատեսեն։
Մերի Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել