ԵԱՀԿ դիտորդները Նոր Հաճնում են
Նոր Հաճնի 28/4 ընտրատեղամասում այս պահին մարդաշատ է, բայց կուտակումներ չկան։
Այն ընդգրկված է թիվ 10 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզը։ Այստեղ են ԵԱՀԿ-ից երկու դիտորդ։
Ազգությամբ գերմանացի Շլափհոֆ Մարլինը ընտրատեղամասերում շրջելիս որևէ խախտումների կամ միջադեպերի մասին չխոսեց, միայն նշեց, որ «շատ հանգիստ է»։ Հստակ քանակ չի կարող նշել,թե քանի ընտրատեղամասում են եղել։ «Առավոտվանից պտտվում ենք։ Շատ-շատ էին»,-ասում է նա։
Շլափհոֆի հետ Հայաստան է ժամանել նաև ազգությամբ ֆրանսիացի Մեյեր Անտոինը։ ՀԵՏՔ-ի հարցին, թե արդյոք որևէ խախտում կամ միջադեպ նկատել է, պատասխանեց. «Հիմա չեմ կարող նշել։ Պիտի բոլոր միջազգային դիտորդները արձանագրեն, ու ընդհանուր քանակ ձևավորվի։ Ուրբաթ օրը բոլոր արդյունքները կհրապարակենք»։
Մարիամ Ավետիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել