
«Շատ դեպքերում նույնիսկ խոշորացույցով չեն կարողանում քվեարկել». հանձնաժողովի նախագահ
Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի 34/35 ընտրատեղամասում բավականին շատ են ուղեկցողի օգնությամբ քվեարկության դեպքերը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ն ներկայացնող Արեւիկ Մխիթարյանի պնդմամբ՝ պատճառն այն է, որ շատ են տարեց բնակիչները: Նրա խոսքով՝ օգնելու բոլոր դեպքերը գրանցվում են՝ ըստ սահմանված կարգի:
Հարցին, արդյոք խոշորացույցը չի՞ լուծում խնդիրը, պատասխանեց, որ շատ դեպքերում նույնիսկ խոշորացույցով չեն կարողանում քվեարկել: Ժամը 16:00-ի դրությամբ օգնողի հետ էր քվեարկել 37 քաղաքացի:
Ընդանուր առմամբ, նույն ժամի դրությամբ այստեղ 1542 գրանցված ընտրողից մասնակցել է 490-ը:
Այստեղ ծառայություն իրականացնող ոստիկանը պարբերաբար ներս էր մտնում, զրուցում մարդկանց հետ: Հարցին՝ ո՞րն է ներսում գտնվելու պատճառը, նա պատասխանեց, որ երբ մարդիկ կուտակվում են, ներս է գալիս որպեսզի հետեւի:
Նույն մարզի Շաքի գյուղի ընտրատեղաասում ընտրությունների ընթացքն ավելի հանգիստ էր, դիտորդի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի դրությամբ քվեարկել է 387 քաղաքացի, նրանցից 12-ը ուղեկցողի օգնությամբ:
Անժելա Պողոսյան
Մեկնաբանել