HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միջադեպ Էջմիածնի 14/07 տեղամասում․ դրոշմապիտակը սխալ էր փակցվել, քաղաքացու փոխարեն հանձնաժողովի նախագահն այն նետեց քվեատուփ (տեսանյութ)

Էջմիածնի 14/07 ընտրատեղամասը քաղաքի ամենամեծ տեղամասերից մեկն է։ Այստեղ հաշվառված է ընտրության իրավունք ունեցող 2002 քաղաքացի։

16։39 դրությամբ քվեարկել էր արդեն 627 հոգի, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 31 %-ը։

Գրանցված օգնողների թիվն նշված ժամանակահատվաում եղել է 23 մարդ։

Այստեղ ևս քվեարկության կարգի չիմացության պատճառով մի շարք սխալներ են գրանցվել։ Մասնավորապես օգնողը թողել է քաղաքացուն՝ նրա փոխարեն միայնակ մտնելով քվեախուց։

Քաղաքացիներից մեկն էլ ընտրել էր ռեյտինգային թեկնածուին, սակայն քվեաթերթիկների ողջ տրցակն էր դրել ծրարի մեջ, ինչի հետևանքով դրոշմապիտակը փակցվել էր սխալ քվեաթերթիկի վրա։

Վերջինիս ցանկացավ նորից ընտրություն կատարել, սակայն հանձնաժողովի նախագահը, ապա նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Սամվել Մելքոնյանը տեղեկացրեցին, որ դա հնարավոր չէ, և քաղաքացին դրոշմապիտակովը պետք է գցի քվեատուփ, սակայն քաղաքացին զայրացավ ու հեռացավ ընտրատեղամասին։

Հանձնաժողովի նախագահ Զաքար Նիկողոսյանն առանձնացրեց դրոշմապիտակով քվեաթերթիկն ու ծրարը գցեց քվեատուփի մեջ։ 

Ներկա են վստահված անձինք 4 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «ՀՀԿ», «Սասնա ծռեր» և «Մենք» դաշինք:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ պա7տոնական տվյալների, 2 միլիոն 573 հազար 779 է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter