HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու տեղամասերում տարեց ընտրողները դժվարությամբ են ընտրություն կատարում. քվեախցիկների մոտ կուտակումներ են առաջանում

Ալավերդու Սանահին գյուղական թաղամասի թիվ 24/41 ընտրատեղամասի քվեախցիկում  ընտրողները դանդաղ էի կատարում իրենց ընտրությունը: Շատերը տեղամասում հանձնաժողովի անդամներից էին տեղեկանում քվեարկության կարգին: «Այս մարդիկ մի՞թե հեռուստացույց չեն նայել, որ սովորեն քվեարկության  կարգը»,- դժգոհեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Սուսաննա Ազիզյանը: Վստահված անձին անհանգստացում էին տեղամասի քվեախցիկի մոտ ընտրողների կուտակումները:

Ալավերդու 24/38 ընտրատեղամասի փոքր տարածքը չի բավարարում ընտրողների մեծ  հոսքին: Հանձնաժողովի նախագահ Գոհար Ավետյանը բացատրում է, որ ուղղակի ընտրողները շատ ակտիվ են գալիս ընտրության, կուտակումներն այդ պատճառով են առաջանում. «Մարդիկ որ շատ են, թվում է, թե  սենյակը փոքր է»,-ասաց նա:

Ալավերդու 24/39 տեղամասում նույնպես ընտրողների կուտակումներ կային: «Ընտրությունը նորմալ է ընթանում, մարդիկ  ակտիվ գալիս են ընտրության: Տեղամասի ընտրացուցակում գրանցված են 1555 ընտրողներ, ժամը 14:00-ի դրությամբ 345 ընտրողներ  մասնակցել են ընտրությանը»,- հայտնեց հանձնաժողովի նախագահ Սեդա Շախկյանը: Հանձնաժողովի քարտուղար Քրիստինե Ապրեսյանի խոսքով`  ընտրողները, հատկապես տարեցները, քվեախցիկում երկար են մնում, դժվարությամբ են կատարում իրենց ընտրությունը, այդ պատճառով էլ տեղամասի քվեախցիկների մոտ առաջանում են կուտակումներ:

Թրանսփարենսի  Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Ռեսթարթ» նախաձեռնության կողմից ստեղծված «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների շրջիկ խմբի ղեկավար Օլեգ Դուլգարյանը Ալավերդու ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքի մասին ասաց. «Մենք այսօր հետևել ենք ընտրատեղամասերի և  թեկնածուների նախընտրական շտաբներին հարող տարածքներում ընտրողների և ավտոմեքենաների հնարավոր կուտակումներին: Շտաբների մոտ օրվա ընթացքում ընտրողների և ավտոմեքենաների կուտակումներ չենք արձանագրել»:

Դիտորդի խոսքով` օրվա ընթացքում շրջագայել են նաև ընտրատեղամասերում, արձանագրել են ընտրությունների հանգիստ և նորմալ  ընթացք: Այսուհանդերձ, շրջիկ դիտորդական խումբը Ալավերդի համայնքի Աքորի գյուղում արձանագրել է 50 մետր շառավղով մարդկանց և ավտոմեքենաների մեծ կուտակումներ: «Աքորիի տեղամասի մոտ նկատել ենք նաև «Իմ քայլը» դաշինքի քարոզչական ավտոմեքենա: Դիմել ենք տեղամասի հանձնաժողովի նախագահին և վարորդին, որից հետո ավտոմեքենայից հեռացվել է քարոզչական պաստառը: Ահազանգ ունենք նաև Մեծ Այրումից: Մեր դիտորդը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի վարկանիշային թեկնածու  Գևորգ Մելքոնյանը մտել է Մեծ Այրումի ընտրական տեղամաս: Տեղամասային հանձնաժողովի նախագահ, Մեծ Այրումի վարչական ներկայացուցիչ Գայանե Ալլահվերդյանը հրաժարվել է արձանագրել թեկնածուի անթույլատրելի մուտքը տեղամասային հանձնաժողով»,-ասաց Օլեգը: Րոպեներ առաջ Օ. Դուլգարյանը հայտնեց, որ դիտորդը հասել է հաջողության և հանձնաժողովի նախագահը արձանագրել է փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter