Տարեցները դժգոհում են ընտրության կարգի բարդությունից
Ավագ սերունդը դժգոհում է` ինչպե՞ս ընտրել, ո՞նց, թղթերն ու՞ր գցել: Ընդհանուր առմամբ` ընտրողների շրջանում այս հարցերը գերակայում են: Նկարում 80-ամյա Լիդա տատիկն է, որը երկրի բարեկեցության համար է եկել քվեարկելու` հավատով, որ ժողովրդի ձայնն այս անգամ ի կատար կածվի:
Բայց, այնուամենայնիվ, դժգոհում է, թե կարգը բարդացվել է, իրենք այս սերնդի հետ համաքայլ ո՞նց գնան, դժվարանում են: Մեսրոպ պապն էլ հռետորական հարցադրում է անում.
«Այ մարդ, ինչ իմանամ էս ծրարն ու թղթերը, Նիկոլին ո՞ր ծրարի մեջ դնեմ»:
Մուղնու 17/04 ընտրատեղամասի նախագահ ՀՅԴ անդամ Կարինե Մկրտչյանի խոսքով` ծերերի դժգոհանքը, թերևս, միակ խնդրահարույց հարցն է, ուրիշ որևէ խնդիր, դժգոհություն չկա, ընտրությունները հարթ են ընթանում, առանց լարվածության: Առանց լարվածության է անցնում ընտրությունները 17/07, 17/11 ընտրատեղամասերում:
Մարիամ Սիրունյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել