HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպե՞լ են

Իշխանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ քիչ առաջ ավարտվել է Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Քաղաքական կուլիսներում լուրեր են տարածվում, որ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու կոալիցիոն հավաք, որի ժամանակ ստորագրվելու է նոր հուշագիր:

Եթե ՕԵԿ-ը ՀՀԿ-ի համար խնդիր չի առաջացնում եւ նրա հետ հարցեր լուծելը մեկից մեկ է, ապա բոլորովին այլ է ԲՀԿ-ի դեպքում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը հանդիպումից առաջ «Հետքին» ասաց, որ նոր հուշագրի մասին որեւէ տեղեկություն առայժմ չկա:

«Նման բան գոյություն չունի, իսկ սպասվելիք հավաքի մասին պաշտոնական տեղեկատվություն չունեմ»,-ասաց Խաչիկ Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter