HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդն ասում է, որ ընտրատեղամասի սեյֆը քվեարկության սկզբից բաց է եղել

«Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդ Իրինա Մանուկյանի խոսքով՝ Կապանի 35/08 տեղամասում արձանագրվել է խախտում․ 

«Նշված տեղամասում հայտնաբերել ենք խախտում․ այստեղ գտնվող պահարանը՝ սեյֆը բաց էր։ Այն, ըստ ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգի, պետք է լինի փակ վիճակում, քանի որ այնտեղ պահվում են քվեաթերթիկներ, դրոշմանիշեր, կնիքներ։ Ըստ հանձնաժողովի նախագահի հայտարարության՝ սեյֆը բաց է եղել քվեարկության հենց սկզբից, քանի որ բանալի չի եղել»,- ասում է դիտորդը:

Խախտումն արձանագրվել է ընտրատեղամասի գրանցամատյանում։ Հանձնաժողովի նախագահ Երվանդ Բաղդասարյանի խոսքով՝ պահարանը բանալի չի ունեցել, բայց ինքը յուրանքանչյուր անգամ պահարանը բացելուց հետո կնքել է կպչուն ժապավենով։ 

Դիտորդի կողմից արձանագրված խախտումը գրանցելուց հետո, Բաղդասարյանը կպչուն ժապավենով կնքեց պահարանը՝ նշելով՝ իրենց տեղամասում միշտ էլ հանդարտ են ընթացել ընտրությունները, խախտումներ տեսել է միայն հեռուստացույցով։ 

Կապան քաղաքի մեկ այլ ՝ 35/16 ընտրատեղամասի նախագահ Էդիկ Բեգլարյանի խոսքով՝ այս տարի ընտրություններն ընթանում են համեմատաբար ավելի հանգիստ մթնոլորտում, իսկ «ընտրողները հոնքերը կիտած չեն գալիս տեղամաս»։ Բեգլարյանը նշեց՝ 35/16 ընտրատեղամասում գրանցված են 1244 ընտրող, սակայն նրանց գրեթե կեսն է ապրում Կապանում։

Անահիտ Հակոբյան, Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter