HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեռնագյուղում գրանցված 23 ընտրողից ժամը 17-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 10 ընտրող

Սարապատ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված սակավամարդ Լեռնագյուղ բնակավայրում եւս ձեւավորել էին ընտրատեղամաս: Գյուղում մշտապես բնակվում է 3 ընտանիք (9 անձ), ընտրողների թիվը ըստ ընտրացուցակների՝ 23-ն է: Այստեղ, դատարկ բնակարաններից մեկում տեղակայված էր 30/24 ընտրատեղամասը: Ժամը 17-ի դրությամբ, մարզի ամենախաղաղ ու սակավամարդ ընտրատեղամասում, քվեարկել էր ընդամենը 17 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Լուսինե Սուքիասյանի փոխանցմամբ, այս ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով իրենց ընտրությունն են կատարել նաեւ հանձնաժողովի 6 անդամն ու ոստիկանը:

«Ընդհանուր ցուցակով մեզ մոտ 30 ընտրող է, որից 7-ը լրացուցիչ ցուցակով,-նշեց հանձնաժողովի նախագահը,-այս պահին Լեռնագյուղից մասնակցել են ընտրությանը 10 ընտրող: Գյուղի բնակիչների մեծ մասը ապրում են գյուղից դուրս՝ հիմնականում Գյումրիում, սակայն գրանցումն այստեղ է ու ընտրության համար պետք է գան Լեռնագյուղ: Մեր տեղեկություններով մի 7-8 հոգի էլ պոտենցիալ ընտրողներից գտնվում են ՌԴ-ում: Հավանաբար մինչեւ քվեարկության ավարտը մի երեք հոգի էլ կգան: Անցած ՏԻՄ ընտրություններին այստեղ 23 ընտրողից 20-ը մասնակցել են»:

Լեռնագյուղը Գյումրիից հեռու է 25 կմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter