
Ընտրողները սխալները շտկում են հանձնաժողովի անդամների և մնացած ներկաների աչքի առաջ
Գավառի 19/16 ընտրատեղամասում իր ընտրելու իրավունքն իրացնելու է 1947 քաղաքացի։ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 700-ը։
Ընտրատեղամասի գրանցամատյանում, նույն ժամի դրությամբ, օգնելու համար գրանցվել է 28 հոգի։ Այս ընտրատեղամասում ևս ընտրողները քվեախցիկից դուրս են գալիս քվեաթերթիկը ծրարի մեջ ծալած, այսինքն՝ ծրարից դուրս չի մնում թերթիկի անկյունային մասը, որի վրա փակցվում է ինքնասոսնձվող դրոշմապիտակը։ Ընտրողները հարկ չեն համարում վերադառնալ քվեախուց, ուղղել, գործողությունը կատարում են հանձնաժողովի անդամների և մնացած ներկաների աչքի առաջ։
Մերի Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել