HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ է որոշվել կոալիցոն հավաքում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը տեղյակ չէր՝ այսօր կոալիցիոն հավաք եղել է, թե ոչ: Պատգամավորը նաեւ չգիտեր արդյոք Սերժ Սարգսյանն այսօր հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց դիմել ՀՀ նախագահի լրատվական ծառայություն:

«Իմ կարծիքով կոալիցիոն հավաք, որ լինում է, լինում է ավելի հրապարակային: Եթե լիներ ինչ որ մի բան, կամ լինի դրա մասին անպայման տեղյակ կպահեն»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Մինչդեռ իշխանական աղբյուրների փոխանցմամբ սկզբում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այնուհետեւ հրավիրվել է կոալիցիոն նիստ, որին մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Թե կոնկրետ ինչ է որոշվել, առայժմ պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter