Քաղաքացին հրաժարվել է մատնահետք թողնել
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 2 ընտրատարածի 6/22 ընտրատեղամասում ընտրողը չէր ցանկանում տալ իր մատնահետքը՝ պարզաբանելով, որ ալերգիա ունի տեխնիկական սարքից: Հանձնաժողովի անդամն անձին թույլ չըտվեց մասնակցել ընտրությանը:
Հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամի խոսքով, այսպիսի դեպք առաջին անգամ է լինում:
«Տվյալ անձը գրանցված էր ընտրացուցակում, բայց չընտրեց, որովհետև, իր ասելով չի, կարգ գոյություն ունի, և բոլորս պարտավոր ենք ենթարկվել կարգին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վազգեն Պապյանը:
Ըստ հանձնաժողովի նախագահի, ընտրատեղամասում մեկ դեպք էլ տեղի է ունեցել տեխնիկական սարքի հետ կապված: Սարքը երկու անգամ էր տպել կտրոնը:
«Համապատասխան գրանցումը կատարվել է, ու ոստիկանության հետ համատեղ խնդիրը լուծվել է»,- ասաց Վազգեն Պապյանը:
Սոնա Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել