«Հերիք ու բոլ է, ինչքան օգնեցին». ԲՀԿ-ական թեկնածուի եղբայր
Ծովագյուղի 20/18 ընտրատեղամասի գրանցամատյանում օգնողների թիվը ժամը 17։47-ի դրությամբ հասել է 21-ի։ 17։40-ի սահմաններում ընտրական իրավունքը կատարելու էր եկել տարեց կին, որին օգնեց մի երիտասարդ տղա։
ԲՀԿ վստահված անձ Հակոբ Մադաթյանը աղմուկ բարձրացրեց։
«Հերիք ու բոլ է, ինչքան լռեցի էսօր։ Էլ սենց բան չլինի»,-բարկացավ նա՝ դիմելով հանձնաժողովի նախագահին։
Մեր այն հարցին, թե արդյոք նման դեպքեր էլի են եղել այսօր, Հակոբ Մադաթյանը պատասխանեց.
«Նոր նկատեցի, տատիկը չասեց, թե որ թեկնածուին է ցանկանում ընտրել, իսկ տղան հարցրեց՝ իրան ես չէ՞ ընտրում, ու ընտրեց։ Իսկ տատիկի տեսողությունը լավ չի, ինքը չէր կարող տեսնել, թե որ քվեաթերթիկն է ցույց տալիս այդ տղան»,-նշեց նա։
Հանձնաժողովի նախագահ Գաբրիել Խալաֆյանը ասաց, որ նման դեպքեր չեն գրանցվել այսօր։ Իսկ տատիկին ուղեկցող մեկ այլ տղա ներկայացավ որպես նրա թոռ՝ նշելով, որ օգնողը ևս նրա թոռն է։ Այնինչ Հակոբ Մադաթյանը պնդում էր, որ տատիկը հարսին էր փնտրում, որ օգնի։
Նշենք նաև, որ Հակոբ Մադաթյանը Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված Հրանտ Մադաթյանի եղբայրն է։
Սոնա Աբունց, Ջեմմա Սարդարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել