HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սասուն Միքայելյանն ընտրեց հանուն նոր ապագայի

Հրազդանի 23/16 տեղամասում 16:59 իր քաղաքացիական պարտքը կատարեց Սասուն Միքայելյանը։ 
Նա քվեարկեց հանուն նոր Հայաստանի։ Արդյոք այս ընտրությունները տարբերվում են նախկիններից, եւ նախկին իշխանությունները չեն փորձի օգտագործել իրենց հին փորձը հարցին, Սասուն Միքայլեը պատասխանեց, որ նրանք դեռ կան, և «լավ կլինի նամուս ունենան եւ հեռանան»։

Կոտայքի մարզում ԲՀկ հովանավորության մասին խոսելով՝ պատգամավորի թեկնածուն ասաց, թե յուրաքանչյուր ուժ մարզում իր կայուն ընտրազանգվսծն ունի։ 

- Քարոզարշավն ինչպես անցավ, կաշառք, խախտումներ հասե՞լ են նախընտրական շտաբին: 

-Ինձ ոչինչ չի հասել, դեռ չեմ խոսել շտաբի պետի հետ, նա այստեղ կլինի, ինքներդ հարցրեք։ 

- Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ մարդկանց կարծիքի վրա ճնշում, ազդեցություն եղել է։

-Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող, ինձ նման տեղեկություն չի հասել։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Օմարի դեպքերի հետ կապված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Չեղած բանը մարդուն չի կպչում, նա պատասխան է տալու։ Ժամանակն ամեն մեկին իր տեղը ցույց կտա»։

Նելլի Դավթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter