
Քաղաքացին քվեարկել և հրաժարվել է ծրարը գցել քվեատուփ
Վանաձորի 23/45 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել. քաղաքացին հրաժարվել է քվեարկությունից հետո ծրարը գցել քվեատուփ: Հանձնաժողովի նախագահ Լիլիա Աբրահամյանն ասաց, որ քաղաքացին քվեարկել է, սակայն վերջին պահին հրաժարվել իր ծրարը գցել քվեատուփ:
«Ես ձեր հավեսը չունեմ»,-դիմել է նա հանձնաժողովի անդամներին, որոնք փորձել են համոզել վերջինիս քվեարկած ծրարը գցել քվեատուփ, քանի որ քվեարկության կարգն է այդպիսին: Աբրահամյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, այդ քաղաքացին hարբած է եղել: Տեսնելով, որ հնարավոր չէ այդ քաղաքացուն համոզել, հանձնաժողովի անդամներն արձանագրություն են կազմել դեպքի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սա միակ միջադեպն է այս ընտրատեղամասում, ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացել են առանց խախտումների: Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1279 ընտրող, նրանցից ընտրությանը 18:00-ի դրությամբ մասնակցել է 576-ը:
Մեկնաբանել