HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրատեղամասում լուսավորությունը թույլ է. բացակայում է նաև խոշորացույցը

Տավուշի մարզի Նալբանդյան համայնքի թիվ 37/3 ընտրատեղամում քվեարկությունն անցնում է առանց լույսի և խոշորացույցի: Անհարմարություն է առաջացել ինչպես հանձնաժողովի անդամների համար, այնպես էլ ընտրողների քվեախցիկներում : Ընտրողները ելք չունեին, իսկ հանձնաժողովի անդամները կարողացել էին լապտերի միջոցով լուսավորել սենյակի միայն մի մասը, որտեղ ընտրողները կկարողանային ցուցակներում ճիշտ ստորագրել:

«Իմ քայլը» դաշինքնի վստահված անձը ՝ Մամյան Մերին, ասում է, որ ընտրողներին օգնողների թիվը շատացել է: «Այս անգամ նկատվում է կիրթ մոտեցում, չեմ տեսել որևէ ընտրախախտում, օգնողների թիվը (ժամը 17:00-ի դրությամբ 45 օգնող է գրանցվել) մեծ է միայն այն պատճառով, որ սահմանամերձ գոտի է և ծեր բնակիչներն են գրեթե մնացել, սա մի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ խոշորացույցի բացակայությունն է. մարդիկ լավ չեն տեսնում և լույսի բացակայությունից և հասակից»,- ասեց վստահված անձը:

Նշենք, որ այս խնդիրը առկա է նաև Դիլիջանի թիվ 38/4 ընտրատեղամասում, որտեղ նույնիսկ սեղանի լապտերիկ են բերվել:

Անի Վաթինյան, Էմմա Թումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter