
Մահացած անձը՝ ընտրացուցակում
Աջափնյակի Պետո Յավորովի անվան 131 դպրոցում տեղակայված 6/02 տեղամասի ընտրողներից մեկն ահազանգեց, որ տեղամասի ընտրացուցակում հայտնաբերել է իր մահացած ընկերոջ անուն-ազգանունը:
Մահացածը քաղաքացի Վարուժան Մուրադյանն է , ով գրանցված է Սիսակյան փողոցի 18 շենքի 25 բնակարանում: Ընդ որում, Վարուժան Մուրադյանը մահացել է անցյալ տարի, սակայն տակավին ընդգրկված է ընտրացուցակում:
Ընտրողների ռեգիստրի տվյալներով ևս Վարուժան Մուրադյանը դեռևս կենդանի է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել