HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչը՝ Է. Նալբանդյանի մոտ

Այսօր 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը մտքեր են փոխանակվել Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter