Հանձնաժողովի նախագահը ավելի լուսավոր ապագա է պատկերացնում
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 22/22, 22/19 ընտրատեղամասերում նկատվում էին մեծահասակների մոտ ընտրելու կարգի չիմացություն, ինչպես նաև ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ:
Հարկ է նշել, որ Սպիտակի ընտրողները խուսափում էին լրագրողների հարցերից` իրենց ակնկալիքների մասին, և չէին ցանկանում անգամ փոքր տեղեկատվության դեպքում անուն նշել պատճառաբանելով. «Ցանկություն չունեմ անունս մի տեղ գրվի»:
Թիվ 22/18 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Յուլյա Հարությունյանի հետ փոքրիկ զրույց ունեցանք, ով կիսվեց իր մտքերով.
«Անցած տարիների նման իհարկե ընտրախախտումներ չեն նկատվել, երթուղային տրանսպորտով մարդկանց չեն բերել, բայց մեծամասնությունը չի կարողանում քվեարկել, որի հետևանքով անընդհատ խնդիրներ են առաջանում, անգամ բացատրելուց հետո նորից սխալվում են և ստիպված ենք լինում 10 անգամ օգնել»,- ասաց նա:
Տիկին Հարությունյանի խոսքով ժողովրդի 60%-ը բանիմացություն չունի: Բայց նա մեծ հույս ունի տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված և ավելի լուսավոր ապագա է պատկերացնում:
Ռաիսա Պապյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել