«Մենք ենք մեր ապագայի տերը»,- ասում են առաջին անգամ ընտրությանը մասնակից զույգ քույրերը
Արաբկիրի 4/43 ընտրատեղամասում գրանցված է 1864 ընտրող, ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 757 անձ։
Աստեղ ևս առաջին անգամ քվեարկողներին կծքանշան է տրվում, այդ պատվին արժանացան Մովսիսյան քույրերը: «Ծնողները միշտ ասում են, որ քաղաքականությունը վատ բան է, վերևներում մարդիկ վատն են ու հիմա արդեն մեր մոտ կա այն գիտակցումը, որ մենք ենք մեր ապագայի տերը։ Եվ մենք, ինչպես բոլորը, վստահ ենք, որ իրավիճակը կփոխվի»,- ասաց քույրերից Եվան։
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Անիսոնյանի խոսքով, այս ընտրություններին քաղաքացիները շատ ոգևորված են, նույնիսկ մի իրանահայ ընտրող 3 անգամ գնացել է անձնագրային բաժին ու հետ եկել, որպեսզի կարողանա քվեարկել.
«Նա նոր է դարձել Հայաստանի քաղաքացի, ցուցակում ընդգրկված չի եղել, գնացել է անձնագրային բաժին, որպեսզի ընդգրկվի լրացուցիչ ցուցակում, անձնագրայինում նրան տվել էին սխալ տեղեկանք, որտեղ գրված չէր լրացուցիչ, նա ստիպված եղավ նոր տեղեկանք բերել»,-նշեց նախագահը։
Նելլի Թարփոշյան, Սոնա Կաղզվանցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել