HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդ ուզում է ընտրել, չի տեսնում». քաղաքացին դժգոհ է տեղամասի լուսավորությունից

«Մարդ ուզում է ընտրել, չի տեսնում»,- ասաց ընտողներից մեկը՝ դժգոհելով թույլ լուսավորությունից: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6/51 ընտրատեղամասի ընտրողը հանձնաժողովի նախագահին հայտնեց իր մտահոգության մասին:

Հանձնաժողովի նախագահ Լիանա Խաչատրյանը ընտրողին հայտնեց, որ առավոտյան 9-ից դիմել են թաղապետարան, թաղապետարանից պատասխանել են, որ շուտով կմոտենան, սակայն մինչև հիմա չեն եկել:

Հանձնաժողովի նախագահը նույնպես դժգոհեց և նշեց. «Թե էլ երբ պիտի գան լուծեն էս խնդիրը, չեմ հասկանում»:

Նշենք, որ այս ընտրատարածքում գրանցված է 1052 ընտրող, որոնցից ընտրությանը մասնակցել են 658-ը:

Գայանե Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter