HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի ընտրատեղամասերում տեղական դիտորդներ չեն գրանցվել

Ազգային ժողովի արտահերթընտրություններին ընտրողների մասնակցությունը Գառնիի ընտրական հանձնաժողովների անդամների գնահատականով, բավականին բարձր է: Գառնիում տեղակայված 4 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 1/3-ից քիչ ավելին: Այլոց օգնությամբ քվեարկողների 25-26 դեպք էր գրանցվել յուրաքանչյուր ընտրատեղամասում:

Ընտրատեղամասեր էին այցելել ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդները: Չնայած ԿԸՀ-ում գրանցված մեծ թվով դիտորդների, ոչ մի տեղական դիտորդ չէր գրանցվել Գառնիի ընտրատեղամասերում: Բացի«Հետք»-ից, ընտրատեղամասեր չեն այցելել նաեւ լրագրողները:

Ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից եւ ընտրական դաշինքներից վստահված անձինք ունեին «Իմ քայլը», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

Ընտրատեղամասերում գտնվողներն ընդգծում էին ընտրության խաղաղ ընթացքը եւ գոհունակություն հայտնում, որ անցնում է առանց ավելորդ լարվածության:

Նշենք, որ ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից եւ ընտրական դաշինքներից ոչ մեկը նախընտրական շտաբ չուներ գյուղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter