HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդիկ ընտրակարգին ծանոթանում են ընտրատեղամասում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Զաքարյանը, ով ներկայացնում է ՀՀԿ-ն, նշում է, որ ընտրողների մեծամասնությունը ընտրատեղամասում են ծանոթանում ընտրության գործընթացին:

Ասում է, թե այսօր իրենց ընտրատեղամասում մասսայական խախտումներ չեն գրանցվել:

«Ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել, արձանագրություններ չեն եղել, տեսախցիկների տակ աշխատում ենք»,- մատնանշեց հանձնաժողովի նախագահը: Քաղաքացիների կողմից քվեարկության ընթացքում հնչեցրած հարցերը պայմանավորում է քաղաքացիների չիմացությամբ:

«Չեն կարդացել, հեռուստացույցով այդքան գովազդ են անում, այստեղ փակցված է, չեն նայում: Գալիս են ընտրատեղամաս, գիտեն, ում պետք է ընտրեն, տանը որոշել են, բայց այստեղ նոր միայն սկսում են ծանոթանալ ընտրության գործընթացին»-ասաց նա:

Նրա ներկայացմամբ շատ մեծահասակներ շփոթվում են: Իսկ հանձնաժողովի անդամները ոչ թե ուղղորդում են, այլ ասում են ընտրության ձևը:
Անդրադառնալով այս և նախորդ տարիների ընտրություններին` Գագիկ Զաքարյանը նշեց, որ համեմատելու եզրեր չկան:

«Եթե նախկինում այս ամենը բերովի էր, էս էր, էն էր, ապա հիմա մարդիկ ինքնակամ գալիս են ընտրության: Սա բացառիկ երևույթ է: Ես որ չեմ հիշում»-նկատեց զրուցակիցս:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter