HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արտաշատի 12/8 ընտրատեղամասում գաղտնիություն չի ապահովվել. դեպքը դիտորդի կողմից գրանցամատյանում արձանագրվել է

Արտաշատ քաղաքի 12/8 ընտրատեղամասում «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ-ի դիտորդի` Օֆելյա Սիմոնյանի կողմից խախտում է արձանագրվել։ Ըստ նրա՝ չի պահպանվել ընտրության գաղտնիության իրավունքը։ Դիտորդը պնդել է, որ ապակեպատ պատուհաններից այն կողմ երեւում են քվեախցիկները եւ հնարավոր է տեսնել՝ ինչ ընտրություն է կատարում ընտրողը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանի պնդմամբ՝ իրենք եւս ուսումնասիրել են տարածքը, սակայն խախտում չեն նկատել։

Թիվ 12 ընտրատարածքային տեղամասի հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Ասատրյանի պնդմամբ՝ տարածքի ընտրությունը նոր չի կատարվել եւ հնարավոր չի եղել նախօրոք կանխատեսել՝ արդյոք ապակիները կթափանցեն, թե ոչ։ «Թեեւ նախագահը եւ վստահված անձինք պնդել են, որ որեւէ խախտում չկա, այնուամենայնիվ, մենք ապակիները թղթերով փակել տվեցինք»,-մեզ հետ զրույցում նշեց Տաթեւիկ Ասատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter