HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առինջի 29/28 ընտրատեղամասում գրանցված ընտրողների կեսից ավելին չեն մասնակցել քվեարկության

Առինջ գյուղի 29/28 ընտրական տեղամասում ժամը 19:05-ի դրությամբ 1357 ընտրողից ընտրության է մասնակցել 613-ը: Այս մասին «Հետքին» ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Մեսրոպյանը:
Ստացվում է, որ ընտրություններին մեկ ժամից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն այս ընտրատեղամասում գրանցված ընտրողների կեսից ավելին չեն եկել քվեարկության:
Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում հանձնաժողովի գրանցամատյանում խախտումներ չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter